Լևոն Զուրաբյանը համեմատություններ է տարել 2008-ի մարտի 1-ի ու Ուկրաինայի վերջին դեպքերի միջև
«Վեց տարի առաջ Հայաստանի իշանություններն առաջին անգամ մեր նորանկախ պատմության մեջ կրակեցին սեփական ժողովրդի վրա` սպանելով և վիրավորելով մեր բազմաթիվ համաքաղաքացիների»: Այս մասին ՀԱԿ կազմակերպավ հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ այսօր համեմատություններ են անում Ուկրաինայի վերջին դեպքերի հետ` ասելով, որ նրանք, ի տարբերություն հայ ժողովրդի, կանգնեցին մինչև վերջ և հաղթեցին:
«Թույլ տվեք մերժել դա: 2008-ի մարտի մեկին հայ ժողովուրդն նույնքան հերոսական դրսևորեց իրեն` չնահանջելով անգամ գնդակների առջև: Ոստիկանությունն այդ օրը երեք անգամ գրոհեց հասարակության վրա` ստանալով հզոր հակահարված ջախջախվել է` ռեժիմին մենակ թողնելով ժողովրդի դեմ: Ռեժիմը կարողացավ պահել իշխանությունը միայն այն բանից հետո, երբ խախտեց սահմանադրությունը, արտակարգ ռեժիմ հայտարարեց ու ժողովրդի դեմ հանեց բանակը»,- նշեց ՀԱԿ պատգամավորը և նկատեց, որ այդպես չեղավ Ուկրաինայում:
Նա նշեց, որ 2008-ին իշխանությունը պինդ էր և համախմբված: Նրա բնորոշմամբ, իշխանությունը վայելում էր ուժային կառույցների և խոշոր գործատերերի վստահությունը, վերահսկում էր տնտեսական գործընթացները և ուներ աշխարհաքաղաքական կարևոր կենտրոնների քաղաքական և ֆինանսական աջակցությունը:
«Կարողացավ կատարյալ տեղեկատվական շրջափակում ստեղծել մարտի մեկի արյունալի բռնաճնշումների շուրջ, ստանալ ժողովրդավարական եվրոպայի թողտվությունը և մեկուսացրեց մեր ժողովրդական շարժումը: Համառ պայքարի շնորհիվ մեզ հաջողվեց համաժողովրդական շարժումը»,- ասաց նա:
ՀԱԿ պատգամավորն անդրադարձավ խորհրդարանում ոչ իշխանական ուժերի համախմբվածությանն ու նշեց, որ համագործակցության այս ձևաչափը թույլ է տալիս ժողովրդին հուզող հարցերով հավաքել 44 ստորագրություններ և «ԱԺ-ին պարտադրել ժողովրդի օրակարգը»:
«Հերթի մեջ է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը»,- շեշտեց Զուրաբյանը:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` պատգամավորը նշեց, որ հայ-թուրքական հաշտության և Եվրաասոցացման բանակցությունների տապալումը, ՌԴ հետ հարաբերությունները մեկուսացրել են ռեժիմին արտաքին քաղաքականության բնագավառում:
«Աշխարհաքաղաքական կենտրոնները չեն աջակցում Սերժ Սարգսյանին: Այն, ինչ ասացի ինֆորմացիա է, որին մենք տիրապետում ենք շնորհիվ մեր ինտեսնիվ դիվանագիտական շփումների: Սերժ Սարգսյանի ռեժիմը երբեք այսքան թույլ չի եղել: Մեկուսացած է նրա ռեժիմը, ոչ թե մեր շարժումը: Ստեղծվել են բոլոր նախադրյալները Սերժ Սարգսյանի հեռացման գործընթացը սկսելու համար: Այսօրվա հանրահավքի հզորությունը ցույց է տալիս, որ եկել է նրա հեռանալու պահը»,- հավելեց նա:
Ըստ Լևոն Զուրաբյանի, Հայաստանում բոլորի համար եկել է կողմնորոշման պահը. «Հայաստանը դարձնելու ենք ազատ, ժողովրդավարական, բարեկեցիկ երկիր: Դժվար է գտնել նրանց հիշատակը հարգելու ավելի լավ ձև: Կեցցե Հայաստանը, կեցցե ազատությունը, կեցցե համազգային համախմբումը»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան