Ստեփան Դեմիրճյան. Մարտի 1-ի ոճրագործությունն անպաժելիության հետևանք էր
«Մարտի 1-ի ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի: Մարտի 1-ի էջը կփակվի այն ժամանակ, երբ դատարանի առաջ կանգնեն հանցագործության համար պատասախանատու անձիք: Առ այսօր որևէ մեկը պատասխան չի տվել մարտի 1-ի համար»,-Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում իր ելույթում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը:
Ըստ նրա, մարտի 1-ի ոճրագործությունը կեղծված ընտրությունների հետևանք է:
«Ընտրությունների ժամանակ իրականացված խախտումները, կեղծիքներն էին մարդկանց դուրս հանել փողոց,- ասաց նա, ապա հավելեց, -« մարտի 1-ի ոճրագործությունը անպաժելիության հետևանք էր: Եթե ժամանակին պատժվեին նախորդ ընտրություններում կեղծիքներ իրականացրած անձիք, նման բան չէր լինի»:
Այնուհետև Ս. Դեմիրճյանը ներկայացրեց, թե ինչպիսի իրավիճակ է տիրում երկրում, խոսեց արտագաղթի մասին, ապա շարունակեց.«Երկրում առկա իրավիճակը հաղթահարելուն ուղղված քայլեր կատարելու փոխարեն վարչախումբը զբաղված է իր մերձավորների բիզնես շահերը պաշտպանելով: Լավագույն բիզնեսը մեր երկրում դարձել է իշխանությունը»:
Ըստ նրա, այս վիճակը պետք է փոխել երկրում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելով:
«Պետք է փոխել այս իշխանությունը, պետք է ազատ, արդար ընտրությունների միջոցով ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: Այսկերպ կարող ենք ապահովել մեր երկրի առաջընթացը»,- ասաց Ս. Դեմիրճյանը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով