Թող ոչ ոքի չթվա, թե մարտի 1-ի հարցը իրեն չի վերաբերում. Լևոն Տեր-Պետրոսյան
Արդեն հինգերերոդ անգամն է, ինչ մենք նշում ենք 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձության տարելիցը: Սակայն այդպես էլ մինչ այժմ չի կատարվել ԵԽԽՎ բանաձևերի պահանջները` ոճրագործության պատասխանտուների պատժելու և զոհերի հարազատներին փոխհատուցելու մասին: Այդ մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով, հասարակությունը որևէ պարագայում չպետք է հուսահատվի հարցի լուծման «աններելի ձգձգումից»:
«Թող ոչ ոքի չթվա, թե մարտի 1-ի հարցը իրեն չի վերաբերում: Արդարության չիրականացման պարագայում նմանատիպ ողբերգություն սպառնում է բոլորին: ՀԱԿ-ը լի է վճռականությամբ` մինչև վերջ հասցնելու մարտի 1-ի խնդիրը` դրա պարտակումը համարելով պետականության հիմքերը խարխլող զազրելի հանցագործություն, որը անպատիժ չի մնալու»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը: