ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC-ն խրախուսում են պատանիների՝ բնության հետ ներդաշնակ ապրելու ջանքերը
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ ամփոփել են 2013-ի հոկտեմբերին կայացած 6-րդ Համահայկական նկարչական մրցույթի և 4-րդ Դիմակահանդես-շքերթի արդյունքները:
Այս տարի ևս հաղթողներին մրցանակներ էին տրամադրել նախագծի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ինչպես նաև այլ կազմակերպություններ: Լավագույն 17 աշխատանքների հեղինակները ստացել են բազմաթիվ նվերներ` տեսախցիկ, նոութբուք, խաղալիքներ, դրամական մրցանակներ և այլն: Այս մասին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի բաժնից:
Ողջույնի խոսքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր (FPWC) Ռուբեն Խաչատրյանը համառոտ ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը` մանրամասնելով մրցույթների ամփոփումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնեց մրցանակները` կարևորելով երիտասարդների դերը բնապահպանության գործում:
«Այս երեխաների ամենամեծ հաղթանակը մարդկությանն ուղղված կոչն է` սիրել բնությունը, չլինել անտարբեր, չլինել անպատասխանատու, բնության հետ ապրել ներդաշնակության մեջ, մերժել սպառողական մոտեցումը, չոչնչացնել մոլորակի էկոհամակարգը: Ուրախ եմ, որ երիտասարդ սերնդի մոտ արդեն կա այս մոտեցումը: Այն այսօր արտահայտվել է նկարներում, իսկ վաղը կարտահայտվի առօրյա վարքագծում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այս տարի ժյուրիի կազմում էին ՀՀ-ում Գերմանիայի դաշնության դեսպանի տիկին` Քրիստին Մորելը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը և նկարչուհի Մարի Ադամյանը:
Մրցույթի համար առաջարկվել էր երեք թեմա`
• «Հայաստանի գետերն ու լճերը»
• «Ես հովազ եմ»
• «Իմ երազած կենդանաբանական այգին»
2013թ. հոկտեմբերին կազմակերպված դիմակահանդես-շքերթին մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերի և մայրաքաղաքի երեք տասնյակից ավելի դպրոցների աշակերտներ:
4-րդ դիմակահանդես-շքերթի մրցույթի հաղթողների համար սահմանվել էր դրամական 3 մրցանակ` (100 000-ական դրամ) հետևյալ անվանակարգերում`
• «Լավագույն բնապահպանական զգեստ»
• «Լավագույն ստեղծագործական լուծում»
• «Լավագույն երաժշտական խումբ»
Հիշեցնենք, որ 6-րդ Համահայկական նկարչական մրցույթին մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերի և Սփյուռքի հարյուրավոր երեխաներ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով