Ինչն է ստիպում մարդկանց խախտել դիետայի կանոնները
Ճիշտ սնվելու սովորությունը պահելու համար անհրաժեշտ է ժամանակ և համբերություն: Նման եզրակացության են եկել դիետոլոգները 80 հոգու շրջանում ուսումնասիրություն կատարելուց հետո: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Փորձության մասնակիցները ցանկացել են դիետա պահել կամ նպատակ են ունեցել պահպանել նորմալ քաշը: Ըստ վիճակագրության, մեկ շաբաթվա ընթացքում միջինը 11 անգամ նրանք ցանկացել են դադարեցնել դիետան և մասնակիցները կեսը՝ 40-ը, այդպես էլ արել են: Հիմնականում սթրեսային վիճակում գտնվելու պահին են մարդիկ ցանկանում դադարեցնել դիետան:
Բացի այդ, ուսումնասիրության մասնակիցները չեն հետևել դիետիկ սննդակարգին ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց հետո: