Աշխարհում 16:37 04/03/2014

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն. Ադրբեջանը հիմքեր է ստեղծում Ղարաբաղի դեմ ագրեսիայի վերսկսման համար

 Ադրբեջանական դիվանագիտությունը և քարոզչությունը, կեղծելով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի էությունը և պատմությունը, հատկապես Աղդամի դեպքերը, շարունակում է մոլորեցնել միջազգային հանրությանը և ադրբեջանական ժողովրդին: Այս մասին ասվում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան տարածած հայտարարության մեջ: Հայտարարությունը տպագրվել է մի շարք ամերիկյան հեղինակավոր ԶԼՄ-ների կողմից («The Sacramento Bee», «Digital Journal», «One News Page», «L.A. Biz, Ulitzer», «The Street» և այլն):

«Խեղաթյուրելով փաստերը` Ադրբեջանի վարչակարգը փորձում է խուսափել հայկական ջարդերի պատասխանատվությունից` իրականացված Սումգայիթում (1988թ. փետրվար), Կիրովաբադում (1988թ. նոյեմբեր), Բաքվում (1990թ. հունվար), Մարաղայում (1992թ. ապրիլ), ինչպես նաև Խոջալուում սեփական ժողովրդի նկատմամբ իրականացված կոտորածից: Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել որպես զոհ` թե սեփական երկրում, և թե արտերկրում Լեռնային Ղարաբաղի դեմ նոր պատերազմ սկսելու համար հող նախապատրաստելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ:

Դեսպանատունը նշում է, որ Ադրբեջանը մերժում է միջազգային բոլոր կոչերը, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1992թ.-ի Աղդամի իրադարձությունների հետ կապված բաց քննարկում անցկացնելու կոչը:

«Այստեղ հարց է առաջանում, թե ինչու բոլոր նրանք, ովքեր Ադրբեջանի պաշտոնական վարկածից տարբերվող կարծիք են արտահայտել, կամ սպանվել են, ինչպես լրագրող Մուստաֆաևը, կամ ձերբակալվել, ինչպես լրագրող Ֆաթուլաևը, կամ էլ քաղաքական հետապնդումների զոհ են դարձել, ինչպես Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը»,- նշված է այնտեղ:

«Իրականում Խոջալուն Ադրբեջանի հիմնական հենակետերից էր Լեռնային Ղարաբաղում, որտեղից էլ, ըստ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության, ադրբեջանցիները մի քանի ամիս շարունակ կրակի տակ էին պահում Ստեփանակերտը` Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը: Արդյունքում հարյուրավոր մարդիկ սպանվել կամ ծանր վիրավորվել են: Տները, հիվանդանոցները և այլ ոչ ռազմական կառույցներ հարձակման արդյունքում ավերվել են, իսկ տեղի բնակչությունը ահաբեկչության զոհ է դարձել: Այսպիսով, ադրբեջանական հարձակումը դադարեցնելը գոյատևման խնդիր էր դարձել Լեռնային Ղարաբաղի բնակչության համար», - ասվում է դեսպանատան հայտարարությունում:

Ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը նշում է, որ «նույնիսկ հարվածը հասցնելուց մի քանի օր առաջ հայերը բարձրախոսների միջոցով անընդհատ զգուշացնում էին Խոջալուի բնակչությանը պատրաստվող գործողության մասին` առաջարկելով բնակիչներին լքել քաղաքը հումանիտար միջանցքով: Ըստ Խոջալուի փախստականների`նրանք օգտագործել են միջանցքը, և հայ զինծառայողները նրանց վրա կրակ չեն բացել: Այնուամենայնիվ, Խոջալուի բնակչության մի մասը սպանվել է հենց իրենց (ադրբեջանական զորքերի) կողմից...արդյոք դա միտումնավոր կերպով է արվել թե ոչ` պետք է պարզի հետաքննությունը...Նրանք սպանվել են ոչ թե ինչ-որ անհայտ մարդկանց կողմից, այլ Ադրբեջանի ժողովրդական ճակատի սադրիչների կողմից...(դիակները) խեղվել են հենց իրենց կողմից...»:

Ըստ ՀՀ դեսպանատան հայտարարության` Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը մեղադրել է իր քաղաքական հակառակորդներին Խոջալուի սպանությունները իրականացնելու մեջ: Նա հարցազրույց է տվել, որտեղ հայտարարել է, որ «միջանցքը, որով մարդիկ կարող էին փախչել, իրականում տրամադրվել է հայերի կողմից: Այդ դեպքում նրանց ինչի ՞ ն է պետք եղել կրակ բացելը, հատկապես Աղդամի շրջակայքում, որտեղ բավականին ժամանակ և հնարավորություն կար մարդկանց օգնության հասնելու համար: Ինչպես նշում են Խոջալուից մազապուրծ եղած մարդիկ, ամեն ինչ կազմակերպվել էր իմ հրաժարականին հասնելու համար: Որոշ ուժեր ուզում էին վարկաբեկել նախագահին»:

«Այն փաստը, որ Խոջալուի բնակիչնեը իշխանության համար տարվող ներքին քաղաքական պայքարի զոհ են դարձել, հաստատել է նաև Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Կարաևը և իր հետնորդ Մամեդովը, ադրբեջանցի իրավապաշտպան Յունուսովը և մյուսները»,- նշվում է հայտարարությունում:

Հեյդար Ալիևը, որն այն ժամանակ նախագահի պաշտոնի հավակնորդ էր, Ադրբեջանում հայտարարել էր. «Արյունահեղությունը մեզ համար շահավետ է: Պետք չէ խառնվել»:

«Реальный Азербайджан» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը շատ տարիներ բանտում է անցկացրել ` մեղադրվելով զրպարտանքի մեջ: Նա դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը որոշում էր ընդունել, ըստ որի`Ադրբեջանի իշխանությունը պետք է անհապաղ ազատ արձակեր Ֆաթուլաևին: Ի վերջո նա ազատ արձակվեց 2011թ.-ին և «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում հայտարարեց, որ Խոջալուի դեպքերի հետ կապված նա մնում է իր հին կարծիքին, և հայտարարել է, որ «ադրբեջանական, ոչ թե հայկական ուժերն են մեղավոր 1992թ.-ին Խոջալուում տեղի ունեցած սպանությունների համար»,-ասվում է փաստթղթում:

ՀՀ դեսպանատունը նշում է նաև, որ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, պատմության խեղաթյուրումը, ինչպես նաև միլիարդավոր դոլարները, որոնք ծախսվում են հարձակվողական զենք գնելու համար, լուրջ սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության պահպանման համար, և միջազգային հանրությունը պետք է պատշաճ պատասխան տա այդ ամենին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}