Դավիթ Շահնազարյան. Երեկ Ռուսաստանը կորցրեց շատ ավելին, քան ծախսել էր Սոչիի խաղերի համար
«Ռուսաստանի կողմից կատարվել է ագրեսիա Ուկրաինայի նկատմամբ, կատարվել է Ղրիմի օկուպացիա և այնտեղ տեղի ունեցողը Ռուսաստանի կողմից սադրված գործողություններ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Նրա գնահատմամբ` ռազմավարական առումով հետևանքները Ռուսաստանի համար կործանարար են լինելու.«Երեկ Ռուսաստանը կորցրեց շատ ավելին, քան ծախսել էր Սոչիի խաղերի համար»:
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա Շահնազարյանը գովեց նրա ներկայիս «լեգիտիմ ղեկավարության» քաղաքականությունը` նա բավական խելամիտ է իրեն պահում, որպեսզի որևէ բախում չլինի իրենց զինվորականների և ռուս զավթիչների միջև, իսկ առաջիկա 72 ժամում ականատես կլինենք որևէ որոշիչ իրադարձության:
Անդրադառնալով արևմուտքի վերաբերմունքին տեղի ունեցող իրադարձություններին, բանախոսը կարծիք հայտնեց, որ արևմուտքի ամենամեծ սխալն այն է, որ չի ուզում համակերպվել այն փաստի հետ, որ վերածնվել է «չարիքի կայսրությունը»` հանձին այսօրվա Ռուսաստանի, որն ավելի վտանգավոր է, քան Սովետական Միությունը:
Հանդիպմանը ներկա քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ ավելացրեց, որ այս պահին էլ ընթանում են բանակցային գործընթացներ և չի լինի ոչ մի պատերազմ:
Քաղաքագետի դիտարկմամբ` Ուկրաինայում կառավարության և պետության փլուզում է:
«Ակնհայտ էր, որ այս իրավիճակում Ռուսաստանը կունենար իր խաղը և դրա մի մասը կլիներ Ղրիմում»,-ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով