«Մեծ ողբերգություն է երկրի համար, որ կրթությունը չի բացահայտում աշակերտի ստեղծարար հանճարը»
««Գիտակցության վրա հիմնված կրթությունը» բացահայտում է գիտակցության բարձր մակարդակները ուսանողների մեջ, որի մեջ մտնում է զգոնությունը, ընկալունակությունը, ստեղծագործելու ունակությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Գիտակցոթյան վրա հիմնված կրթության և աշխարհի խաղաղության հիմնադրամի» միջազգային ծրագրերի տնօրեն Դ-ը Աշլի Դինզը:
Նա տեսակետ հայտնեց, որ մինչև հիմա կրթության մեջ բացակայել է աշակերտի մեջ ստեծարար ունակությունը բացահայտելու միջոցը, որով հնարավոր է միջակ սովորողին դարձնել շատ լավը:
«Դա մեծ ողբերգություն է երկրի համար»-նշեց բանախոսը:
Ըստ նրա` կրթության այս տեսակը շատ հեշտ է ներդնել դպրոցական համակարգում, այն իրականացվում է տրանսիդենտալ մեդիտացիայի միջոցով:
Նա հայտնեց, որ հանդիպելու է դպրոցների տնօրենների հետ և բացատրելու, թե ինչպես այն կարելի է ներդնել այստեղ կրթության այս տեսակը:
«Սկզբում ծրագիրը սովորում են դպրոցի տնօրենն ու ուսուցիչները, հետո հանդիպում ենք ծնողների հետ, նրանցից ստանում գրավոր թույլտվություն և այնուհետև կամավորական հիմունքներով առաջարկում աշակերտներին: Իսկ ծրագրի համար անհրաշեշտ է օրական տրամադրել երկու 15 րոպեանոց դասաժամ»-ավելացրեց Դ-ը Աշլի Դինզը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում