Եգիպտոսում արգելել են «ՀԱՄԱՍ»-ի գործունեությունը
«Դատարանը վճիռ է կայացրել արգելել «ՀԱՄԱՍ»-ի գործունեությունը Եգիպտոսում և փակել շարժման գրասենյակները»,-Reuters գործակալությանն ասել է դատավորը, ով ցանկացել է անհայտ մնալ:
Վճռի կայացման դրդապատճառը չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ «ՀԱՄԱՍ»-ը սերտ կապեր ուներ «Մուսուլման եղբայրների» հետ, որն նույնպես արգելված է Եգիպտոսում` «ահաբեկչություններ» իրականացնելու պատճառով:
Եգիպտոսի իշխանությունները ի դեմս պաղեստինյան խմբավորման սպառնալիք են տեսնում և մեղադրում են «Ալ-Կաիդայի» հեռ առնչություն ունենալու մեջ, որը ոգեշնչում է Սինայի թերակղզում գործող իսլամիստական տարբեր խմբավորումների անդամներին:
Պաղեստինյան շարժման ղեկավարությունն արդեն դատապարտել է Եգիպտոսի իշխանությունների որոշումը` հայտարարելով, որ այն ուղղված է «պաղեստինցի ժողովրդի ազատագրական պայքարի դեմ»:
Նշենք, որ Եգիպտոսի ներկայիս իշխանությունները լայնամասշտաբ գործողություն են իրականացնում իսլամիստների դեմ պայքարում, որոնց կասկածում են ահաբեկչության և երկրում իրավիճակի մտադրված ապակայունացնելու մեջ:
«ՀԱՄԱՍ»-ը, որը կառավարում է Գազայի հատվածը, սերտ կապեր է ունի Եգիպտոսի իսլամիստների հետ: Ամենատարբեր ապրանքների զգալի մասը, այդ թվում և զենքերի, Գազայի հատված են գալիս Եգիպտոսից:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով