Տուրօպերատորները դեմ են Գառնու տաճարի մոտ սրճարան կառուցմանը
Տուրօպերատորների ասոցիացիայի նախագահության անդամ Անահիտ Ադամյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ բոլոր տուրօպերատորները միանշանակ դեմ են, որպեսզի Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցվի:
Նա նաև ասել է, թե սրճարան կառուցելու՝ մշակույթի նախարարության որոշումը զարմացրել ու զայրացրել է արտասահմանյան իր գործընկերներին, և հնարավոր է, որ նրանք պահանջեն Գառնիի տաճարը հանել տուրփաթեթից: «Այսինքն՝ որքան էլ նախարարությունը փորձում է ներկայացնել, թե սրճարանը կառուցվում է՝ ի շահ զբոսաշրջության զարգացման, դա բոլորվին էլ այդպես չէ»,-գրել է թերթը: