Հայ-թուրքական արձանագրություններ. ԱՄՆ-ն շարունակում է հորդորել
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հարցազրույց է տվել «Արմենպրեսս» լրատվական գործակալությանը, որից ներկայացնում ենք մի հատված.
- Պետքարտուղար Քերին Սենատում ելույթի ժամանակ ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունները ԱՄՆ արտաքին քաղաքականության օրակարգում են: Արդյո՞ք այդ հարաբերություններից կարելի է ակնկալիքներ ունենալ, երբ Թուրքիան, ամեն անգամ խոսելով հարաբերությունների մասին, մեջտեղ է բերում նախապայմաններ և երրորդ երկրի վերաբերյալ հարց բարձրացնում:
- Նախկին պետքարտուղար Քլինթոնը շատ ակտիվ դերակատարում է ունեցել հայ-թուրքական արձանագրությունների, բանակցության և ստորագրման խիզախ որոշման հարցում: Այդ արձանագրություններում որևէ նախապայմաններ չկան Հայաստանի, Թուրքիայի կամ որևէ երրորդ երկրի հետ կապված, և մենք շարունակում ենք հորդորել, որ երկրները վավերացնեն արձանագրություններն առանց նախապայմանների: Մենք հարգում ենք Հայաստանին, որ աձանագրությունները դեռ պահանվում են խորհրդարանում և հետ կանչված չեն: Հայաստանի համբերությունը գնահատվում է, չորս տարի է անցել, բայց Հայաստանի խորհրդարանը դեռ պահպանում է այդ արձանագրությունները: Մեկ նկատառում ունեմ: Պետքարտուղար Քերիի աշխատանքի ընթացքում հասկացել եմ, որ «ստատուս քվոյի» դրությունը նրան չի գոհացնում, և նա հավատացած է, որ ոչ մի հակամարտություն այնքան բարդ չէ, որ հնարավոր չլինի լուծում գտնել: Նա անձամբ զբաղվում է արտաքին քաղաքականության երկու ամենակարևոր հարցերով` Իրանի միջուկային ծրագրի և Միջին արևելքի խաղաղության գործընթացի ու պաղեստիանյան ճգնաժամի խնդիրներով: Տարածաշրջանային մյուս խնդիրները, հակամարտությունները նա նույնպես կարևորում է, և մենք ձգտում ու կողմերին հորդորում ենք, որ այդ ուղղությամբ աշխատեն, այս պարագայում` Հայաստանի, Թուրքիայի հարաբերությունների կարգավորման և դրա հետ առնչություն չունեցող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, որն իրականանում է ԵԱՀԿ ՄԽ միջոցով: Քերիի հրահանգով փորձում ենք կողմերին տանել խնդիրների կարգավորման:
- Ղարաբաղյան խնդրին մենք դեռ կանդրադառնանք: Իմ հաջորդ հարցը կրկին վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: ԱՄՆ-ն այն եզակի պետություններից է, որի նախագահը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հատուկ ելույթով իր ցավակցությունն է հայտնում հայ ժողովրդին, ինչը Հայաստանը բարձր է գնահատում: Սակայն, չե՞ք կարծում, որ շարունակելով չընդունել Հայոց ցեղասպանությունը, գերտերությունները նպաստում են հետագա ցեղասպանությունների իրականացմանը:
- Նախագահի հայտարարությունը շատ կարևոր է, և ես ուրախ եմ, որ այն բարձր է գնահատվում: Իր նախագահության օրոք արված բոլոր հայտարարություններում Օբաման փաստերը չի ժխտել: Դրանք շատ հստակ են` մեկուկես միլիոն տեղահանված հայեր, ովքեր ջարդերի են ենթարկվել, քսաներորդ դարի վատթարագուն ողբերգություններից մեկը և այլն: Փաստերը ընդունվում են և դատապարտվում: Թե ինչպիսի տեսք կունենա հայտարարությունը հաջորդ տարի, ես չեմ կարող կանխորոշել, քանի որ հայտարարության տեքստի որոշումը կայացվում է Վաշինգտոնում:
Ամբողջ հարցազրույցը` այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան