Հայկական դիզայնով չի՞պ, թե՞ հայկական կոնյակ
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեծ թափով զարգանում է և այսօր ոլորտի զարգացումը հասել է որակական նոր փուլի, որը պահանջում է նոր քայլ կատարել, ինչը բացելու է նոր դռներ այս բնագավառի զարգացման համար»,- Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքերով` ՏՏ ոլորտում պետություն-մասնավոր հատվածի համագործակցությունը տալիս է զգալի արդյունքներ: Ըստ նրա` այստեղ երկկողմ համագործակցությունն օպերատիվ է, չկա որևէ խնդիր, որը չքննարկվի:
Վարչապետը կարևորեց նաև մասնավորի նախաձեռնությամբ Վենչուրային հիմնադրամի ստեղծումը:
«Վենչուրային կապիտալը հայտնվում է այն բնագավառում, որտեղ կա նոր գիտելիք: Մեզ համար չափազանց կարևոր է, որ ՏՏ ոլորտում արդեն հասել ենք այնպիսի մակարդակի, որ Համաշխարհային բանկի և մասնավոր հատվածի վերլուծությունները ցույց տվեցին` կարելի է ստեղծել Վենչուրային հիմնադրամ, որն հենց ՏՏ-ից էլ կսկսի իր գործունեությունը»,- նշեց Տ.Սարգսյանը:
Վարչապետի փոխանցմամբ` ՏՏ ոլորտում այսօր արդյունավետ գործունեություն են ծավալում շուրջ 300 ընկերություններ:
«Այս ոլորտում Հայաստանն աշխարհում ունի իր ուրույն տեղը: Մենթոր Գրաֆիկսի կորպորացիայի նախագահի ելույթն այդ առումով ինձ հաճելիորեն զարմացրեց, երբ նա հայտարարեց, որ ՏՏ մասնագիտացման ոլորտում աշխարհում չիպերի դիզայնի բնագավառում Հայաստանն ունի 5 տոկոս: Դա երկու անգամ ավելին է, քան հայկական կոնյակի տեսակարար կշիռն է համաշխարհային կոնյակի արտադրության մեջ, մեր ավանդական ճյուղի, որն ունի 100 տարուց ավելի պատմություն»,- ասաց Տ.Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում