Մամիկոն Խոջոյանը հանձնվել է հայաստանյան պաշտոնյաների խնամքին
Այսօր հայաստանցի քաղաքացիական անձը (Մամիկոն Խոջոյան, Panorama.am), ով նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում, հայրենադարձվել է Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո։ ԿԽՄԿ մամուլի բաժնից հայտնում են, որ անձը հանձնվել է հայաստանյան պաշտոնյաների խնամքին ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։
ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են վերջինիս մինչ հայրենադարձումը՝ ազատազրկման պայմանները և նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու համար։ Կազմակերպության ներկայացուցիչները նաև կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ։
Գործելով որպես չեզոք միջնորդ ու իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։
Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնառությանը՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։
Նախորդիվ`
Շ. Սայիլով. Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ քաղաքացուն վերադարձնել Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան