Շ. Սայիլով. Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ քաղաքացուն վերադարձնել Հայաստան
Ադրբեջանի գերիների, պատանդների, անհայտ կորածների հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը հայտարարել է, որ Ադրբեջանն այսօր պատրաստվում է հայ գերի Մամիկոն Խոջոյանին հանձնել Հայաստանին: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Վերջինս նշել է, որ Խոջոյանը կվերադառնա Հայաստան Կարմիր Խաչի օգնությամբ:
Panorama.am-ը լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուն, ով նշեց, որ մեկնաբանություններ չունի, իսկ անհրաժեշտության դեպքում ԿԽՄԿ-ն համապատասխան հաղորդագրություն կտարածի:
Հիշեցնենք, որ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը հունվարի 28-ին սխալմամբ հատել էր հայ-ադրբեջանական սահմանը ու հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում:
Նախորդող`
Ոստիկանությունը հայտնում է անհետ կորածի, ադրբեջանցիները` վերջինիս սահմանը հատելու մասին
ԿԽՄԿն բանակցություններ է վարում սահմանը հատած քաղաքացու հարցով