«Ձեզ համար, կանայք»` առողջապահական մեկամսյակ
«Ձեզ համար, կանայք» առողջապահական մեկամսյա ակցիային ընդառաջ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը հանդիպել են երևանյան բուժհաստատությունների ղեկավարների հետ՝ վերջին շտկումները կատարելու, հնարավոր խնդիրների մասին տեղեկանալու, ակցիայի ընթացքում դրանք բացառելու, ինչպես նաև ակցիային վերաբերող այլ հարցեր քննարկելու նպատակով, -տեղեկացնում են քաղաքապետարանի մամուլի բաժնից:
«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում դուք աշխատելու եք ծանրաբեռնված ռեժիմով, ընդ որում՝ ավելի, քան անցյալ տարի, քանի որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ այս տարի ընդլայնվել է ակցիայի շրջանակում անվճար մատուցվող բուժծառայությունների, հետազոտությունների ցանկը։ Իրականացնելու ենք բազմաֆունկցիոնալ հետազոտություններ, միևնույն ժամանակ պետք է բացառենք քաղաքացուց բողոք ստանալու պատճառները։ Եվ քանի որ քաղաքապետի կողմից պահանջ է դրված՝ ակցիան իրականացնել հասցեական, մենք պահպանել ենք ակցիայից օգտվելու կարգը. քաղաքացին նախ պետք է անձնագրով դիմի իր գրանցման վայրի տարածքային բժշկին և միայն վերջինիս ցուցումով ուղեգրվի ստացիոնար բուժման կամ ակցիայում ներառված վիրահատական միջամտության ծառայությունից օգտվելու»,- ներկայացրել է Դավիթ Օհանյանը։
Դավիթ Օհանյանը ևս մեկ անգամ անդրադարձել է համաբուժարանների՝ նոր բուժսարքավորումներով վերազինման ծրագրին և նշել, որ այդ ծրագրին 2014 թվականին համայնքային բյուջեից 100 մլն դրամ է հատկացվել։
Երևանի քաղաքապետի տեղակալը և քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը հանդիպել են նաև Երևանում գործող մասնավոր բժշկական կենտրոնների ու հիվանդանոցների ղեկավարների հետ՝ «Ձեզ համար, կանայք» ակցիայի նախապատրաստական հարցերը քննարկելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա