Կբացվի հայկական, ոչ առևտրային ավիաընկերություն՝ «ՄԵՍ ԷՅՐ» (MES AIR)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջիկայում է ստեղծել Արտակարգ իրավիճակների ավիաուղիներ «ՄԵՍ ԷՅՐ (MES AIR)»: ՀՀ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրել է գործադիրի հաստատմանը և ընդգրկված է մարտի 6-ին կայանալիք նիստի օրակարգում:
Ավիաընկերությունը նախատեսվում է ստեղծել ԱԻՆ ենթակայությամբ՝ ՊՈԱԿ-ի տեսքով: Վերջինիս ֆինասնավորման նպատակով ԱԻՆ աշխատակաքզմից հինգ հաստիքներ կկրճատվեն և ազատված միջոցները կհատկացվեն ավիաընկերության գործունեության կազմակերպման համար:
Կառավարության որոշման նախագծի համաձայն` ավիաընկերության գործունեության նպատակն է լինելու մասնակցել հայ-ռուսական հումանիտար կենտրոնի մարդասիրական առաքելություններին, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին, իրականացնել փրկարարների և փրկարարական ստորաբաժանումների օդային փոխադրումներ, փրկարարական տեխնիկայի, սարքավորումների և այլ գույքի փոխադրումներ, օդանավերով և ուղղաթիռներով հրդեհաշիջման ու այլ արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման աշխատանքներ, բնակչության և տուժածների օդային փոխադրումներ ու տարահանում, հումանիտար բեռների փոխադրումներ, ինչպես նաև օդանավերով և ուղղաթիռներով մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության միջոցառումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան