Թուրքագետ. Անկարան կարող է օգտագործել Ղրիմի թաթարների խաղաքարտը
«Թուրքիայի միակ հնարավոր հակառակորդը Սև ծովում Ռուսաստանն է: Թուրքիան որոշակի առավելություններ ունի ռուսների նկատմամբ, քանի որ վերահսկում է Բոսֆոր և Դարդանելի նեղուցները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն` անդրադառնալով Ղրիմի աշխարհաքաղաքական կարևորությանը, նշեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով, Ղրիմի թաթարները ունեն թուրքամետ դիրքորոշումներ և Անկարան կարող է օգտագործել Ղրիմի թաթարների խաղաքարտը:
«Թուրքիայում բնակվող բազմահազար թաթարները բողոքի ցույցեր են անցկացրել ՌԴ-ի դեմ և իրենց աջակցությունն են հայտնել Ղրիմի թաթարներին»:
Իր հերթին, Ռազմաքաղաքական ուսումնասիրություններ դպրոցի կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ Ղրիմում գործում են թուրքական, գյուլենական դպրոցներ և Թուրքիան Ղրիմի հետ բավականին երկար ժամանակ է, ինչ աշխատում է:
Նա նշեց, որ Կիևում իշխանության եկած ուժերի հակառուսական հռետորաբանությունը շատ արագ փոխվեց. «Նույն ԱՄՆ-ի և ԵՄ-ի ռեակցիան այնպիսի չէ, որ իրենք պատրաստ են խառնվել, լուրջ ռազմական գործողությունների մասնակցել: Ինձ թվում է կկրկնվի Վրաստանի պատմությունը. շատ կխոսեն, ցույցեր կանեն, ինչ-որ սանկցիաներ կլինեն ՌԴ-ի դեմ»:
«Գործը պատերազմի չի հասնի»,-հավելեց բանախոսը:
Նախորդիվ`
Կարեն Վրթանեսյան.«Եթե ռուսները կորցնեն Ղրիմը տարածաշրջանում առաջատարի դերը կստանձնի Թուրքիան»