Արդարադատության ակադեմիայի ռեկտորն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, արդարադատոթյան նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը:
Ըստ նրա, այս ընթացքում երկու կարևոր գործ են արել. ձևավորվել է թիմ, որում ներգրավվել են որակյալ մասնագետներ, ակադեմիան էլ իրականացնում է հեռավար ուսուցում: Հաստատվել է նաև ուսուցման ծրագիրը:
«Ես գոհ եմ կատարված աշխատանքից»,- ասաց Ռուբեն Մելիքյանն ու վստահություն հայտնեց, որ կապահովեն աշխատանքի թափանցիկությունը:
Ռեկտորը կարևորեց հեռահար ուսուցումը` նշելով, որ այն իրականացնում են ժամանակակից տեխնոլոգիների միջոցով:
Նշենք, որ Արդարադատության ակադեմիա ՊՈԱԿ-ը գրանցվել է 2013 թվականի մայիսի 2-ին:
Ակադեմիայի նպատակն է դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:
Ռուբեն Մելիքյանը Արդարադատության կառավարման ակադեմիայի խորհրդի կողմից ընտրվել է ակադեմիայի ռեկտոր 2013-ի նոյեմբերի 15-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան