Վարդան Մինասյան. «Հիմա ես բանակցություններ եմ վարում ռուսաստանյան ակումբներից մեկի հետ»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը, ով մեր ընտրանին կգլխավորի Ռուսաստանի ընտրանու հետ վաղը կայանալիք ստուգողական խաղում (Բեռնար Շալլանդը դեռ չի անցել իր պարտականությունների կատարմանը-խմբ.), այսօր Կրասնոդարում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի ափսոսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելու համար: Նա նաև խոստովանել է, որ այնքան էլ լավ ծանոթ չէ նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալլանդի հետ:
«Ես երբեք չեմ ափսոսում իմ քայլերի համար: 4 տարի աշխատեցի Հայաստանի հավաքականում, դա մեծ ժամանակահատված է: Հիմա կկենտրոնանամ նոր աշխատանքի վրա: Այո, Կազանի «Ռուբինը» հետաքրքրվել է իմ ծառայություններով: Ի դեպ, ոչ միայն այդ թիմը: Բայց գործը խոսակցություններից այն կողմ չի անցել: Հիմա ես բանակցություններ եմ վարում ռուսաստանյան ակումբներից մեկի հետ: Չեմ կարող ասել, թե որոնք են նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալլանդի ուժեղ կողմերը: Մենք այնքան էլ երկար չենք շփվել: Եվ նրա ղեկավարած թիմերի խաղը չեմ տեսել»,- նշել է Վարդան Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում