Վ.Պուտին. Մենք չենք պատերազմելու Ուկրաինայի հետ, բայց…
«Մեր խոսակցությունները կրում են գաղտնի բնույթ, ես չեմ կարող, բնական է, դրանց մասին բարձրաձայնել և ճիշտ չեմ համարում հրապարակելը դրանց բովանդակությունը: Բայց հղում անելով իմ գործընկերների որոշ հրապարակային ելույթներին` ասեմ. ՌԴ-ին հաճախակի են մեղադրում գործողությունների ոչ լեգիտիմ լինելու համար, բայց ես ուզում եմ իմ գործընկերներին հիշեցնել` Աֆղանստանը, Իրաքը, Լիբիան, որտեղ նրանք գործել են առանց հատուկ սանկցիաների…»,- ուկրաինական լրագրողների հետ հանդիպմանը, արձագանքելով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերում արևմտյան երկրների արձագանքին `Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների մասով և ինչ է քննարկել գործընկերների հետ բազմաթիվ հեռախոսազրույցների ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հանդիպումն ունի ուղիղ հեռարձակում:
Նրա խոսքով, Ռուսաստանի գործընկերները, հատկապես ԱՄՆ, միշտ հստակ ձևակերպում են իրենց աշխարհաքաղաքական շահերը և առաջնորդվում «ով մեր հետ չի, մեր դեմ է» սկզբունքով ու նաև սկսում գործել նրանց դեմ.
«Իսկ մենք գործում ենք այլ կերպ, մենք միշտ լեգիտիմ ենք գործում և կոնկրետ ես միշտ կողմ են միջազգային նորմերի պահպանմանը:
Եվ եթե մենք ինչ-որ որոշում կայացնենք, ապա դա ամբողջովին լեգիտիմ կլինի` լեգիտիմ նախագահի կողմից կայացված»,- ընդգծեց նա:
Հարցին` դիտարկում է արդյոք Ղրիմի միանալը ՌԴ-ին, Պուտինն ասաց, որ նման հարց չի դիտարկվում և ինքը այն կարծիքին է, որ միայն այդ տարածքի բնակիչները կարող են և պետք է որոշեն իրենց ապագան.
«Մենք չենք պատրաստվում և չենք պատերազմելու Ուկրաինայի հետ…. բայց եթե ինչ-որ մեկը փորձի կրակել բնակիչների ուղղությամբ` կանանց ու երեխաների, ապա մենք կանգնած ենք լինելու նրանց թիկունքում, ոչ թե առջևում, այլ թիկունքում և թույլ չենք տա դա: Եվ առհասարակ` ես կուզեմ տեսնել այն հրամանատարին, ով նման հրահանգ կտա»,- նշեց ՌԴ նախագահը:
Վ.Պուտինի համոզմամբ, Ղրիմի բնակչությունը կարող է ինքնորոշման հարցը դիտարկել, եթե նման խնդիր լինի.
«Եթե դա հնարավոր եղավ Կոսովոյում և աշխարհի այլ վայրերում, ապա հնարավոր է նաև այստեղ. ես գտնում եմ, որ միայն բնակիչները իրավունք ունեն որոշել իրենց ապագան»:
Ինչ վերաբերում է Արևմուտքի կողմից հնչող պատժաչափերի մասին սպառնալիքներին` Վ.Պուտինը հայտարարեց. «Պատժաչափերի հետևանքների մասին պետք է մտածեն նրանք, ովքեր սպառնում են դրանք կիրառել: Իհարկե, կարելի է վնասել դիմացինին, բայց պետք է հիշել, որ այդ վնասը համատեղ կլինի»,- նշեց նա ու ավելացրեց, որ Արևմուտքը աջակցում է իշխանափոխություն կատարած անձանց, բայց ինքն էլ հանձնարարել է կառավարությանը հնարավոր կապ պահպանել նաև այդ ոչ լեգիտիմ իշխանության հետ, որ ձևավորվել է Ուկրաինայում` ուկրաինացիների ապագայի համար:
Վ.Պուտինն անդրադարձավ նաև այն հարցին, թե G8 Ռուսաստանի շատ գործընկերներ սկսել են սառեցնել հունիսի 4-5–ը Սոչիում նախատեսված գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
«Մենք պատրաստվում ենք ութնյակին, պատրաստ ենք ընդունել մեր գործընեկերներին Ռուսաստանում, բայց եթե չեն ուզում գալ` թող չգան»,- շեշտեց նա:
Ի դեպ, Վ.Պուտինն ասաց, որ հավատում է Վիկտոր Յանուկովիչի ասածներին, ում հետ հեռախոսակապի մեջ է եղել մայդանյան զարգացումներին զուգընթաց: Բայց վստահ է, որ քաղաքական ապագա Յանուկովիչն այլևս չունի:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով