ԱԱԾ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում ըստ մամուլի. հերթում քննչականի պետն է
«Ժամանակի» տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությանը հնարավոր է հաջորդեն նորերը։ Թերթը արդեն իսկ գրել էր, որ Հարությունյանի պաշտոնանկությունից հետո նույն գործի շրջանակներում, ինչի համար ազատվեց Ռոմիկ Հարությունյանը, աշխատանքին հրաժեշտ տվեց նաև ԱԱԾ Գլխավոր վարչության պետի տեղակալ Տիգրան Աղաջանյանը։
Հաջորդը, ըստ տեղեկությունների, ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանն է։ Նա այս օրերին ակտիվ հանդիպումների մեջ է ու փորձում է գտնել համապատասխան մարդկանց, ովքեր կմիջնորդեն իր հետագա պաշտոնավարման համար և կհամոզեն, որ ինքը կապ չունի Ռ. Հարությունյանի մութ գործերի հետ։ «Նշենք, որ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությունից հետո ԱԱԾ-ում ներքին ծառայողական քննություն է սկսվել, ինչի պատճառով էլ Հարությունյանը ներկայումս փախած է ՀՀ-ից»,-հավելել է թերթը: