Ա.Արեշև. Չեմ կասկածում, որ ուկրաինացի ազգայնականները կգործեն 90-ականների Ադրբեջանի մեթոդներով
2010թ-ի սեպտեմբերին Ուկրաինայի ազգային ասամբլեայի գործադիր կոմիտեի (УНА-УНСО) ղեկավար Միկոլո Կարպյուկը ադրբեջանական «Vesti.ru» լրատվական գործակալության հետ զրույցում նշել էր, որ ինքն անձամբ Ադրբեջանի կողմից չի մասնակցել Ղարաբաղյան պատերազմին, սակայն իրենց կազմակերպության մեծ թվով կամավորներ եղել են ռազմաճակատում: Եվ որ պատերազմի վերսկման դեպքում պատրաստ են ամեն կերպ աջակցել Ադրբեջանին` «վերականգնելու նրա տարածքային ամբողջականությունը»:
Հաշվի առնելով ներկայիս լարված իրավիճակը Ուկրաինայում Panorama.am-ը հետաքրքրվեց ռուս քաղաքագետ Հարավային Կովկասի փորձագետ Անդրեյ Արեշևից, թե որքանով հնարավոր է նման տրամադրությունների ակտիվացումն այսօր.
«Փաստերը, որոնք առկա են ուկրաինական ազգայնականների առաջնորդներից մեկի հարցազրույցում իհարկե ստուգման կարիք ունեն, սակայն նրա խոստովանությունները ավելի քան ուռճացված են»,- նշեց Ա.Արեշևը:
Նրա կարծիքով, ուկրաինական ռադիկալ ազգայնականությունն ուղղված է ոչ միայն ռուսների դեմ, այլև այն ազգերի, որոնք բնակվում են Ուկրաինայի հետ ԽՍՀՄ օրոք սահմանակից տարածքներում. «Ավելին, խոսքն այստեղ այլ տարածաշրջաններ, մասնավորապես Կովկաս ռազմական լարվածության տեղափոխման մասին է : Ինչպես ցույց է տալիս 1990-ականների փորձը, ուկրաինացի վարձկանների մասնակցությունը ռազմական գործողություններում Կովկասի տարածաշրջանում լուրջ սպառնալիք է տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը»:
Փորձագետի խոսքով, նա գրեթե չի կասկածում, որ ուկրաինացի ազգայնականները կձգտեն վերականգնել իրենց երկրի տարածքային ամբողջականությունն այն մեթոդներով, որոնք համեմատելի են այն մեթոդներին, որոնց գնացել է 90-ականների սկզբի Ադրբեջանի իշխանությունը:
«Այնպես որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ավելի քան պարզ է Ղրիմի և ներկայիս Ուկրաինայի այլ շրջանների բնակիչների ցանկությունը պաշտպանել հայրենի հողի վրա ապրելու իրավունքը և էլեմենտար ֆիզիկական անվտանգությունը»,- հավելեց Panorama.am-ի զրուցակիցը:
Նախորդիվ` Բանդերականները ղարաբաղյան ճակատում. Նրանք պատրաստ են վերադառնալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան