Քանդակագործ Արա Շիրազը անգիտակից վիճակում է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Հայտնի քանդակագործ Արա Շիրազը անգիտակից վիճակում գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Panorama.am-ին ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին ասաց, որ Շիրազին հիվանդանոց տեղափոխել են փետրվարի 24-ին` ծայրաստիճան ծանր վիճակում:
«Հիվանդանոց տեղափոխվեու պահին էլ եղել է անգիտակից: Այս պահին նա գտնվում է ծայրաստիճան ծանր վիճակում, միացված է արհեստական շնչառության ապարատ, անգիտակից է»,- ասաց Ա.Գնունին` հավելելով, որ քանդակագործի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ինսուլտ:
Անեսթեզիոլոգի խոսքերով` Ա.Շիրազը նախկինում ինսուլտներ տարել է և սա նրա համար կրկնակի ինսուլտ է:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով