Եվրոպական հանձնաժողովը առաջարկում է Ուկրաինային 11 մլրդ եվրո տրամադրել
Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է երկու տարվա ընթացքում Ուկրաինային տրամադրել 11 մլրդ եվրո դրամական օգնություն: Այս մասին տեղեկացնում է «Ռիա-նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուի հայտարարությանը:
«Այսօր Եվրոպական հանձնաժողովը հստակեցրեց Ուկրաինային հատկացվող օգնության միջոցառումների փաթեթը: Այն նվազագույնը կարող է կազմել 11 մլրդ եվրո առաջիկա երկու տարվա համար` Եվորպական միության, ինչպես նաև ԵՄ-ում ներառված միջազգային ֆինանսական կառույցների բյուջեից»,- նշել է Ժոզե Մանուել Բարրոզուն:
Բարրոզուն միաժամանակ ընդգծել է, որ օգնության տրամադրման համար նախապայման է Ուկրաինայի կողմից Արժույթի միջազգային կազմակերպության ներկայացրած համաձայնագրի ստորագրումը:
«Մենք Ուկրաինայից ակնկալում ենք, որ Ուկրաինան ԱՄՀ-ի հետ կստորագրի համաձայնագիրը»,- ավելացրել է Բարրոզուն:
Նկատենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ուկրաինային առաջարկվող համաձայնագիրը պարունակում է բավականին կոշտ միջոցառումների ցանկ, ինչպիսիք են կենսաթոշակային տարիքի բարձրացում, գազի և այլ էներգակիրների սակագների բարձրացում, մի շարք ապրանքների` հատկապես դեղերի համար ավելացված արժեքի հարկի սահմանում, սոցիալական աջակցության ծրագրերի կրաճատում, հատուկ կարգի թոշակների վերացում և այլ միջոցառումներ: Նախօրեին էլ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը վստահություն էր հայտնել, որ կառավարությունը կհամաձայնի ԱՄԿ-ի առաջարկի բոլոր կետերի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում