«Դ!ԵՄ ԵՄ». Արդեն կոնկրետ ֆոնդեր ընտրելու ճնշումներ են կատարվում (Տեսանյութ)
«Ֆինանսների նախարարության կողմից տարբեր գործատուների և հաշվապահների նկատմամբ կատարվող ճնշումների և ֆոնդերի կառավարիչներ ընտրելու պահանջի դեմ բողոքելու ենք: Ֆինանսների նախարարը հայտարարություն է անում և ասում է, որ պետք է վճարումները կատարվեն միջանկյալ ֆոնդեր, այլապես պատժամիջոցներ կկիրառվեն: Նման հայտարարություններն ու պահանջները նախարարի լիազորություններից դուրս են»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը և հավելեց, որ յուրաքանչյուր կոլեկտիվ պետք է ինքնակազպակերպվի ու պայքարի:
Ասուլիսի մյուս մասնակից Հարութ Աղլամազյանը ևս ֆինանսների նախարարի այդ հայտարարությունները բացահայտ ճնշում է համարում. «Գորածտուներից պահանջում ենք, որ չխախտեն օրենքը ու չփոխանցեն գումարները»,- ասաց նա:
Մանուկ Զաքարյանն էլ հավելեց, աշխատակիցները ֆոնդեր չեն ընտրել:
«Ֆինանսների նախարարությունը պետք է հայտարարի, որ այն քաղաքացիները, ովքեր չեն ընտրել կառավարիչներ ու ֆոնդեր, կարող են հետ ստանալ իրենց գումարները»,- ասաց նա և նշեց, որ արդեն կոնկրետ ֆոնդեր ընտրելու ճնշումներ են կատարվում:
Նա ընդգծեց, որ նույնիսկ, եթե գործատուն պահումներ է կատարել, աշխատակիցները կարող են ֆոնդեր չընտրել, մինչև վերջնական որոշումը:
Նախաձեռնության ակտիվիստները նշեցին, որ պետական կառույցներում են ճնշումներ արվում: Նրանք կոչ արեցին չնստել տանը, պայքարել ու միանալ շարժմանը և ավելացրեցին. «Եթե Սահմանադրական դատարանը չկատարի ժողովրդի պահանջը և խախտի մարդու իրավքունքները, հանրայյին ցնցումների պատասխանատվությունը Բարձրագույն դատարանինը կլինի: Իշխանությունը ժողովրդինն է»: