Եռաբլուրում տեղի է ունեցել հանդիսավոր միտինգ և պատանի երկրապահների երդման արարողություն (տեսանյութ)
ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոնում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ ՊՆ, ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմը, ԵԿՄ վարչությունը, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպություններ:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը: Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետի գերեզմանին: «Եռաբլուր» պանթեոնում սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյակին նվիրված հանդիսությանը մասնակցում էին քաղաքական, հասարակական գործիչներ:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի մատուռի հարակից տարածքում տեղի ունենացավ հանդիսավոր միտինգ և պատանի երկրապահների երդման արարողություն: Միջոցառումն ավարտվել է ՀՀ ԶՈւ համահավաք վաշտի հանդիսավոր քայլերթով:
Նշենք, որ այօսր ծաղկեպսակադրության և հարգանքի տուրքի մատուցման արարողություններ են տեղի ունենացել Արարատ քաղաքում` ՀՀ ԶՈւ Սպարապետի անունը կրող զորամասում, ԼՂՀ-ում: Հանդիսավոր միջոցառումներ են կազմակերպվում նաև զինված ուժերի զորամասերում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով