Կիևում դիպուկահարներին վարձել են Մայդանի առաջնորդները. Էշթոն-Պաետ գաղտնազերծված հեռախոսազրույց
Համացանցում հայտնվել է հեռախոսային ձայնագրություն, որում Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը քննարկում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հաղորդում է «Russia Today» պարբերականը:
Զրույցի ընթացքում Էստոնիայի արտգործնախարարը նշում է, որ իրեն ներկայացված բոլոր ապացույցները վկայում են, որ ցուցարարներին և իրավապահներին սպանել են միևնույն դիպուկահարները:
«Շատ է անհանգստացնում, որ նոր կոալիցիան չի կարող հետաքննել այդ իրադարձությունները, և հիմա ավելի պարզ է դառնում, որ այդ դիպուկահարների հետևում կանգնած էր ոչ թե Յանուկովիչը, այլ նոր կոալիցիայից ինչ-որ մեկը»,- ասել է Ու. Պաետը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում երեք ամիս շարունակվող բողոքի ցույցերը փետրվարի 18-ին վերածվել են ցուցարարների և իրավապահների միջև զանգվածային բախումների, որոնց ընթացքում կիրառված հրազենից զոհվել է 95 մարդ:
Փետրվարի 22-ին Ուկրաինայի խորհրդարանը քվեարկեց Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկության օգտին և նշանակեց արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք տեղի կունենան մայիսի 25-ին: Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ Ուկրաինայում հայտարարվել է միջազգային հետախուզում՝ մարդկանց սպանությաններին ունեցած մասնակցության մեղադրանքով:
Ձայնագրության իսկությունը հաստատել չենք կարող:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին