Առողջություն 10:22 05/03/2014

Արդյոք անպտղության ախտորոշումը տղամարդկանց համար շարունակում է մնալ որպես դատավճիռ. Հարցազրույց ուռոլոգի հետ

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Չնայած ժամանակակից բժշկության ձեռքբերումներին, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում անպտղության մակարդակը շարունակում է աճել: Ի դեպ, կանանց և տղամարդկանց շրջանում անպտղությունը հանդիպում է գրեթե նույն հաճախականությամբ:

Նախկինում կար այն թյուրըմբռնումը, որ անպտղության պատճառը կանայք են: Սակայն այսօր պատկերը կտրուկ փոխվել է, և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անպտղության խնդիր հավասարապես ունենում են և կանայք, և տղամարդիկ:

Առհասարակ անպտղություն է համարվում, եթե զույգը կանոնավոր սեռական կյանքով ապրելու պարագայում, առանց հակաբեղմնավորիչների օգտագործման, շուրջ մեկ տարվա ընթացքում չի արձանագրում հղիություն: Իսկ երկրորդային անպտղությունը այն է, երբ արձանագրված հղիությունից հետո, երկրորդ, կամ հաջորդ հղիություն չի լինում:

Կանանց և տղամարդկանց անպտղության պատճառները բազմաթիվ են` արտաքին միջավայրի բացասական ազդեցություն, վնասակար սովորություններ, սթրեսային վիճակներ և, իհարկե, ամենակարևորը` ժամանակին մասնագետի չդիմելը:

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում անպտղությունը կազմում է 20 տոկոս. կանանց մոտ այն կազմում է 16,7 տոկոս, իսկ տղամարդկանց` 5,2 տոկոս: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 6-րդ զույգի մոտ առկա է անպտղություն:

Որո՞նք են տղամարդկանց անպտղության պատճառները և դրանց բուժման համար ինչ տեխնոլոգիաներ են կիրառվում Հայաստանում: Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի բժիշկ- ուռոլոգ, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանի հետ:

Ուռոլոգի խոսքերով` Հայաստանում տղամարդկանց շրջանում ավելացել է անպտղության թիվը: Սակայն չի բացառվում, որ ոչ թե դեպքերն են աճել, այլ բժիշկներին դիմելիությունն է ավելացել: Ըստ նրա` անպտղության ախտորոշումը տղամարդկանց համար դատավճռի նման մի բան է, ուստի նրանք ամաչում են դիմել մասնագետների օգնությանը:

«Իսկ դիմելիության աճը կապված է նրա հետ, որ վերջին տարիներին մարդիկ ավելի ուշադիր են դարձել, բացի այդ` առողջ ապրելակերպի ուղղությամբ տարվում է ակտիվ քարոզչություն, ինչի արդյունքում էլ մարդիկ հասկացել են` պետք է ժամանակին դիմել բժշկի»,- ասաց Գ.Գրիգորյանը:

Այդուհանդերձ, սեռական խնդիրներ ունեցող տղամարդկանցից ոչ բոլորն են հաղթահարել պատնեշը և ամաչում են նույնիսկ այդ մասին խոսել` վախենալով, որ շրջապատում կիմանան իրենց պրոբլեմների մասին:

«Սակայն անպտղությունը, ոչ թե կոնկրետ տղամարդու կամ կնոջ, այլ զույգի հիվանդությունն է, և այն չպետք է տարանջատել»,- ընդգծեց Գ.Գրիգորյանը:

Տղամարդկանց անպտղության պատճառները տարբեր են` սեռավարակներ, բորբոքումներ, բնածին արատներ, սթրեսներ, անառողջ սնունդ, ֆիզիկական պասիվություն և այլն: Ինչ վերաբերում է սթրեսներին, Գ.Գրիգորյանը նշեց, որ ցանկացած սթրեսից տղամարդու մոտ կարող է բարձրանալ պրոլակտին կոչվող հորմոնի մակարդակը, ինչի արդյունքում էլ նվազում է սերմի արտադրությունը:

«Այսինքն` մենք ունենք խնդիրների խումբ, որն էլ առաջացնում է անպտղություն»,- ասաց նա:

Բացի այդ, ըստ նրա, անպտղությամբ տառապող յուրաքանչյուր 4-րդ տղամարդու մոտ անպտղության պատճառ է հանդիսանում վարիկոցելեն՝ սերմնալարի երակների վարիկոզ լայնացումը, որը պայմանավորված է երակների փականային անբավարարությամբ:

«Այս հիվանդության դեպքում փոշտում բարձրանում է ջերմաստիճանը, ինչի արդյունքում էլ տուժում է սերմի արտադրությունը»,- ընդգծեց Գ.Գրիգորյանը:

Նրա խոսքերով` հաճախ անպտղությամբ տառապում են գեր տղամարդիկ, քանի որ այդ տղամարդկանց մոտ արյան մեջ տեստոստերոնի մակարդակը ցածր է, քան նրանց մոտ, ովքեր նորմալ քաշ ունեն:

«Մեր երկրում գիրությունը բավականին մեծ տոկոս է կազմում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում: Մարմնի զանգվածի ինդեքսը նորմայի սահմաններում կազմում է 18-25 միավոր, սակայն Հայաստանում 25-ից բարձր է, ուստի ավելորդ քաշը կանանց և տղամարդկանց վերարտադրողականության վրա բացասական ազդեցություն է ունենում: Տղամարդկանց մոտ ավելորդ քաշը բերում է կանացի հորմոնների կուտակման և տեստեստորենի մակարդակի իջեցման: Դրա համար, եթե տղամարդը գիրացել է 5 կգ, ապա պետք է հետազոտվի, և եթե պարզվի, որ տեստեստորենը նվազել է, ապա նա պետք է հետևի իր առողջությանը, իսկ եթե շարունակի նման ապրելակերպը, ապա հետագայում խնդիրն ավելի լուրջ կլինի»,- ընդգծեց մասնագետը:

Ինչ վերաբերում է տղամարդկանց անպտղության բուժմանը, Գ.Գրիգորյանն ասաց, որ գոյություն ունի խնդրի և վիրահատական, և դեղորայքային լուծում: Ըստ նրա` Հայաստանում կատարվում է ցանկացած վիրահատություն, որը, սական, պահանջում է բավականին նուրբ աշխատանք:

Մասնավորապես, սերմի բացակայության դեպքում կատարվում է ամորձու բիոպսիա: Ներկայումս հանրապետությունում կիրառվում են բիոպսիաների զանազան եղանակներ:

Գ.Գրիգորյանը նշեց, որ իրենց կենտրոնում արդեն երկու տարի է իրականացվում է Micro-TESE կոչվող վիրահատությունը` ամորձու խողովակի միկրոսկոպիկ բիոպսիա: Ի դեպ, այս եղանակով վիրահատությունն առաջին անգամ Հայաստանում կատարել է հենց Գևորգ Գրիգորյանը:

Նրա խոսքերով` միկրովիրաբուժական եղանակով կատարվող ամորձու բիոպսիան հնարավորություն է տալիս ներվիրահատական մանրադիտակի օգնությամբ` տեսնել ամորձու պարունակությունը և առանձնացնել լեցուն խողովակը, ինչը հնարավոր չէ իրականացնել բիոպսիաների ստանդարտ եղանակներով: «Ներվիրահատական մանրադիտակը ամորձու պարունակությունը խոշորացնում է մինչև 40 անգամ: Ամորձու վրա կտրվածք է արվում ու մանրադիտակի օգնությամբ որոնվում և հայտնաբերվում է սերմահեղուկով լցված խողովակիկը: Այս մեթոդը կիրառվում է որպես անպտղության այլընտրանքային բուժում, մասնավորապես, արտամարմնային բեղմնավորման համար սերմի ստացման համար»,- նշեց ուռոլոգը:

Նման եղանակով վիրահատվել են մեծ թվով տղամարդիկ, իսկ տարիքային սահմանափակում, ըստ Գ.Գրիգորյանի, չկա. «Վիրահատել ենք քիմիաթերապիա տարած, մեկ ամորձիով մի տղամարդու և հայտնաբերել ենք սերմ: Պատկերացնո՞ւմ եք այդ մարդու երջանկությունը, երբ նրան ասացինք, որ դու կարող ես քո սեփական երեխան ունենալ»:

Գ.Գրիգորյանը կարևորեց նաև սեռական դաստիարակությունը, քանի որ հաճախ խնդիրները դրանից են առաջանում: Մեզանում,
Գ.Գրիգորյանի խոսքերով, խնդիր է այն, որ ծնողները շատ հաճախ տեղեկացված չեն: Կան երեխաներ, ովքեր ծնվում են առանց ամորձու, կամ ամորձիները չեն իջնում ամորձապարկ, այլ մնում են աճուկային խողովակում կամ որովայնում, իսկ ծնողը չի գիտակցում, որ պետք է լողացնելու ժամանակ շոշափի, ստուգի:

«Իսկ եթե այդ խնդիրները ժամանակին չլուծվեն, երեխաները ոչ միայն անպտղության, այլև այլ լուրջ խնդիրների առաջ կարող են կանգնել: Մասնավորապես, դա կարող է վերածվել ամորձու քաղցկեղի»,- ընդգծեց մասնագետը` հավելելով, որ նման դեպքերում երեխային վիրահատում են մինչև 18 ամսականը, կամ էլ դեղորայքային բուժում է նշանակվում:

«Եթե ծնողները ժամանակին չնկատեն, ապա հասուն տարիքում տղան կանգնում է լուրջ խնդիրների առաջ»,- ասաց Գ.Գրիգորյանը:

Նախորդող`
Գինեկոլոգ. Երկար տարիներ հետո երիտասարդ ամուսինները շնորհիվ նոր տեխնոլոգիայի երեխա ունեցան

«Տարին մեկ անգամ պետք է հետազոտվել, իսկ աչքի խնդիրներ ունեցող մարդիկ` լինեն հսկողության տակ» 

Միոմայից դեռ ոչ ոք չի մահացել, իսկ վիրահատված երիտասարդ աղջիկների մեծ մասը երեխա են ունենում. գինեկոլոգ-ուռուցքաբան

Պլաստիկ վիրաբույժ. Քթի վիրահատությունից հետո, դիմողների թվով երկրորդը ականջների վիրահատությունն է

Պլաստիկ վիրաբույժին ամենից շատ դիմում են «հայկական քթից» ազատվել ցանկացողները

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:58
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին հրավիրում է լսելու Սրբուկին
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրում է Շահումյանի պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ վայելելու Սրբուկի համերգային...
Աղբյուր` Panorama.am
20:46
ՀԴԲ-ն Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի հարձակումը հետաքննում է որպես шհшբեկչություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժեղացել է
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կիրառական երկրաֆիզիկայի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանով.Գագիկ Սուրենյանց
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանցը գրում է. «Հունվարի 10-ից...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում. Ա. Պատրին
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում Լուսանկարները` Vse42.ruի ֆոտոթղթակից Ա. Պատրինի։
Աղբյուր` Panorama.am
18:23
Թուրքիայի գործարաններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելի քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել մանկական խաղալիքների գործարանում։ Դեպքի մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Բաքուն Թեհրանին բողոք է հայտնել Իրանում Ալիևին և Էրդողանին վիրավորելու համար
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկում այս պահին հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների տեղի է ունեց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Մասկին տեսանկարել են Ամանորի գիշերը Թրամփի կողքին պարելիս
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում՝ Մար-ա-Լագոյում։ Տեսանյութը հայտնվել է...
Աղբյուր` Panorama.am
17:05
Նժդեհի կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գերմանիայում հինգ մարդ է զոհվել ինքնաշեն ճայթրուկների պատճառով
Գերմանիայում դեկտեմբերի 31-ի գիշերը հինգ մարդ է մահացել ինքնաշեն ճայթրուկների պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը։...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, այնուհետև վարորդը սկսել կրակել
Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է մարդկանց մեծ ամբոխի մեջ, որը հավաքված էր Բուրբոն փողոցում՝ զբոսաշրջիկների սիրելի վայրում։ Դրանից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:17
Թուրքական ընկերությունները գրավել են ռուսական շուկան լքած ընկերությունների բոլոր տեղերը
Թուրքական ընկերությունները ռուսական շուկայում զբաղեցնում են այնյ տեղեր, որոնք ազատվել էին հակառուսական պատժամիջոցների ֆոնին արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
13:30
Վիճաբանություն, դшնшկшհարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ
 Հունվարի 1-ին, ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ինչ եղանակ կլինի Հայաստանում մինչև Սուրբ Ծնունդ
ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››  ՊՈԱԿ-ից հատնում են առաջիկան 6 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:33
171 նոր ավտոբուս՝ օպելների դիմաց
Տիգան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ևգրել, որ հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել
Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք «Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}