Վազգեն Սարգսյանի մայրը հիվանդանոցում է
Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան երեկ երեկոյան տեղափոխվել է Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն: ՀՀ գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի« բժշկական կենտրոնի անեսթեզոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Անատոլի Գնունիից «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը տեղեկացել է, որ Գրետա մայրիկն ընդունվել է վերակենդանացման բաժանմունք և այժմ ենթարկվում է անհրաժեշտ հետազոտությունների: Դրանց արդյունքները պարզ կլինեն թերևս այսօր:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով