«Ձեզ համար, կանայք» առողջապահական մեկամսյա ակցիան մեկնարկում է երկուշաբթի օրվանից
Մարտի 8-ից ապրիլի 7-ը անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիային մասնակցում են Երևանի բոլոր բուժհաստատությունները՝ անկախ ենթակայությունից, այդ թվում նաև մասնավոր բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի բաժնից: Քաղաքապետարանն այն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը նշել է, որ այս տարի ակցիան առավել ընդգրկուն է և ներառում է բազմաճյուղ հետազոտություններ, ստացիոնար բուժում և վիրահատություններ, իսկ ոչ մատչելի հետազոտություններից ներառված է միայն համակարգչային տոմոգրաֆիան, որի սարքավորումը Երևանի քաղաքապետարանն անցյալ տարի է ձեռքբերել։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետը, ներկայացնելով ակցիայից օգտվելու համար սահմանված կարգը, ընդգծել է, որ այս տարի ևս դիմելու առաջին օղակը համաբուժարաններն են։
Կարգը այսպիսին է` առողջական խնդիրներ ունեցող կանայք նախ պետք է դիմեն ամբուլատոր պոլիկլինիկաներ,առաջնային զննումից հետո անհրաժեշտության դեպքում քաղաքացին կուղեգրվի ստացիոնար հիվանդանոց՝ մասնագիտական հետազոտությունների կամ բուժման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վիրահատության։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետը ներկայացրել է նաև 2013 թվականին Երևանի քաղաքապետարանի անցկացրած անվճար բուժօգնության «Ձեզ համար, կանայք» և «Երևանյան ամառ» ակցիաների արդյունքները. այդ 2 ակցիաներից օգտվել է 9800 քաղաքացի, կատարվել է 470 վիրահատություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա