Խոհարար. Մեր հարուստ խոհանոցը պասային բազմազան կերակուրներ ունի
Մեծ Պահքի խորհուրդը նախ հոգևոր մաքրագործումն է, ապա կենդանական սննդից հրաժարումը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Պահքը ոչինչ է, եթե դրանից անմիջապես հետո մարդը վերադառնալու է մեղսագործություններին»,- ասաց քահանան` նշելով, որ ճիշտ չէ մյուս օրերին մեղք գործել` մտածելով, թե Պահքով կքավեք դրանք:
Նա ընդգծեց, որ այդպես ապրելը ոչ թե միայն 48 օրվա համար է, այլ ամբողջ կյանքի:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ անդրադարձավ պահոց օրերի սննդակարգին և նշեց, որ մեր հարուստ խոհանոցը պասային բազմազան կերակուրներ ունի:
Նշենք, որ Մեծ Պահքը մեկնարկել է մարտի 3-ին: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին: