«Спорт Экспресс». «Խնդրանքս ուղղված էր բոլոր հայ ֆուտբոլիստներին, բայց կանգ առավ միայն Մխիթարյանը»
Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղից հետո Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիսավոր կերպով կստանա «Спорт Экспресс»-ի կողմից սահմանված «Զվեզդա» մրցանակը, որին նա արժանացել է 2013 թ.՝ ճանաչվելով ԱՊՀ երկրների լավագույն ֆուտբոլիստ:
«Спорт Экспресс»-ի թղթակիցը, Մխիթարյանի հետ զրույցից առաջ պատմել է, որ երթուղային տաքսու վարորդը, որով իրենք ժամանել են հարցազրույցի, նշել է, որ ինքը նույնպես մեկնել է դիմավորելու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին: Երբ նրանք իջել են ավտոբուսից, վարորդը հայ ֆուտբոլիստներից լուսանկար է խնդրել, սակայն կանգ է առել միայն Մխիթարյանը: «Спорт Экспресс»-ը պատմում է, որ վարորդը ոգևորված նշել է, որ ամենահայտնի ու միաժամանակ ամենահամեստ ֆուտբոլիստը հենց Հենրիխն է:
Մխիթարյանը ևս ոգևորված է, որ արժանացել է նման մրցանակի:
«Շատ շնորհակալ եմ: Ոչ բոլորին է հաջողվում նման պատվի արժանանալ: Ուրախ եմ, որ այն հենց ինձ բաժին հասավ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնել են ինձ՝ ինչպես ֆուտբոլային կյանքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Իսկ մարզիչներիցս ոչ մեկի չէի առանձնացնի, քանի որ հաճելի էր աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ` և Երևանում, և Դոնեցկում, և այժմ:
Ինչ վերաբերում է Շալանդին, ապա մոտ 15 րոպե զրուցել ենք երկուշաբթի օրը: Այս մասնագետից կարելի է շատ բան սովորել ու զուր չեն նրան այդ պաշտոնին նշանակել: Նախկինում նրա մասին չէի լսել, բայց հիմա շատ բան եմ կարդացել: Կաշխատենք միասին:
Այսօր կայանալիք խաղի վերաբերյալ սպասելիքներս մեծ են: Ռուսաստանի հավաքականից ոչ մեկի չեմ առանձնացնի: Երբ դու պայքարում ես մի թիմի դեմ, որտեղ հավաքված են բարձրակարգ կատարողներ, ապա մեծ օգուտ ես ստանում»,- նշել է Մխիթարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում