Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են գրեթե 3 անգամ
Մարտի 5-ին դրությամբ Հայաստանից արտահանվել է 7500 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է գրեթե 3 անգամ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխանախարար Ռոբերտ Մակարյանը: Փոխնախարարը հիշեցրեց, որ 2013թ-ին հանրապետությունից արտահանվել է 64,5 տոննա թարմ պտուղ և բանջարեղեն, ինչը 2012թ-ի համեմատ գրեթե երկու անգամ ավելի է:
Նչա խոսքերով` մինչև մարտի 20-ը պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից կներկայացվեն այս տարվա մթերումների ծավալների վերաբերյալ տվյալներ: Տվյալները կտրամադրվեն մարզպետարաններին և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններին: «Նպատակն այն է, որպեսզի գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքները սկսելուց առաջ հասկանան, թե որ տարածաշրջանում գործարանները ինչքան պտուղ-բանջարեղեն, կամ խաղող են ցանկանում մթերել, որպեսզի ըստ այդմ էլ կնքեն համապատասխան պայմանագրեր»,- ասաց փոխնախարարը:
Կարևորելով «Հայաստանի պահածոյագործների և հյութ արտադրողների» միության գործունեությունը, Ռ. Մակարյանն ասաց, որ այն ակտիվորեն աշխատում է և բոլոր ջանքերն ուղղված են ոլորտի զարգացմանը: Անդրադառնալով գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներին, փոխնախարարը նշեց, որ երկու տոնավաճառները կսկսեն գործել հունիսից, բացի այդ` քաղաքապետարանի հետ քննարկում են մայրաքաղաքի վարչական այլ շրջաններում տոնավաճառների ավելացման հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով