Նախատեսվում է փորձարկել անասնապահական ապահովագրության պիլոտային ծրագիրը
Նախատեսվում է Հայաստանում փորձարկել գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել այս տարի: Ըստ նրա՝ ծրագրին մասնակցելու հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից մեկը, որի հետ էլ ներկայումս տարվում են բանակցություններ:
«Եթե համաձայնության գանք, ապա առաջին նախագիծը կիրականացվի անասնաբուծության ոլորտում»,- նշեց Ս.Գալստյանը:
Անդրադառնալով հակակարկտային կայանների տեղադրմանը, փոխնախարարն ասաց, որ այս տարի կտեղադրվեն 80 հակակարկտային կայաններ, որոնցից 50-ը` Արմավիրի մարզում, 18-ը` Արարատի մարզում, 7-ը` Արագածոտնի մարզում, 5-ը` Լոռու մարզում:
Նախորդող`
Պարարտանյութը, սերմացուն և դիզելային վառելիքը գյուղացին կստանա վճարելուց հետո միայն
Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են գրեթե 3 անգամ
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով