Հասարակություն 13:45 05/03/2014

Պարարտանյութը, սերմացուն և դիզելային վառելիքը գյուղացին կստանա վճարելուց հետո միայն

Գարունը տարերքի մեջ է: Այսպես այսօրվա ասուլիսը այսպես սկսեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը` ներկայացնելով նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքներն ու այս տարվա ծրագրերը:

Ըստ փոխնախարարի` 2013թ-ի գյուղատնտեսական մթերքների արտադրության բոլոր տեսակների գծով զգալի աճ է արձանագրվել, մասնավորապես, բուսաբուծության ոլորտում աճը կազմել է 6,6%:

Ինչ վերաբերում է ցանքատարածություններին, ապա 2013-ին մշակվող ցանքատարածությունները կազմել են 318.6 հազար հեկտար, ինչը 2012թ-ի համեմատ ավելի է մոտ 14 հազ. հա-ով: Նրա խոսքերով` ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունքում` վերջին երեք տարիներին հանրապետությունում մշակովի ցանքարատարածությունները ավելացել են շուրջ 35 հազար հա-ով: Եթե 2010 թ-ին մշակվում էր 283.6 հազար հա ցանքարատարծություն, ապա 2013թ-ին` 318.6 հա:

Անդրադառնալով 2014թ-ի գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող աշխատանքներին, Ս.Գալստյանը նշեց, որ կառավարությունն արդեն հաստատել է հողօգտագործողներին մատուցվող գարնանացանի համար անհրաժեշտ սերմացու մատակարարելու ծրագիրը:

Այս տարի, ըստ փոխնախարարի, նախատեսվում է ներկրել 2510 տոննա սերմացու: Ներկրման աշխատանքներն արդեն սկսվել են և Արագածոտնի մարզի պահեստարանում արդեն պահեստավորվել է 60 տոննա գարու և 40 տոննա կորնգանի սերմացու, Սյունիքի մարզի պահեստարանում` 58,7 տոննա գարու սերմացու, Գեղարքունիքի մարզում` 60 տոննա սերմացու:

«Նախարարությունը մատարակարարող կազմակերպությունների հետ ունեցած պայմանագրերի համաձայն` սեղմ ժամկետներում հանրապետություն կներկրի պահանջվող սերմացուները, որպեսզի ժամանակին կարողանանք հատկացնել գյուղացիական տնտեսություններին»,- ասաց Ս.Գալստյանը` հավելելով, որ գարնանացանի աշխատանքների համար կներկրվի նաև ազոտական պարարտանյութ:

Բացի այդ, ըստ նրա, նախատեսվում է այս տարի առաջին անգամ Հայաստան ներկրել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր:

Մասնավորապես, ծրագրով նախատեսվում է ներկրել 33 հազ. 281 տոննա ազոտական պարարտանյութ, 2647 տոննա` ֆոսֆորական պարարտանյութ, 1618 տոննա` կալիումական պարարտանյութ: 50 կգ մեկ պարկ ազոտական պարարտանյութը հողօգտագործողներին կհատկացվի 6000 դրամով, 50 կգ պարկ ֆոսֆորական և կալյումական պարարտանյութերը` 7000 դրամով:

Ս.Գալստյանը նշեց, որ մինչև օրս հողերը պարարտացվում էին միայն ազոտական պարարտանյութով և առաջին անգամ հողօգտագործողները կօգտագործեն ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր` սրանով կփորձեն վերջ դնել հողերի միակողմանի պարարտացման աշխատանքներին: Նշվեց նաև, որ արդեն Արարատի և Արմավիրի մարզերը ստացել են 627 տոննա ազոտական պարարտանյութ:

Հողօգտագործողներին կտրամադրվի նաև դիզելային վառելիք: Այս տարի նախատեսվում է տրամադրել 17 մլն 641 հազ. դիզելային վառելիք:

«Ուզում եմ հողօգտագործողներին տեղեկացնել, որ պարարտանյութը, սերմացուն և դիզելային վառելիքը կմատակարարվի միայն ու միայն նախապես վճարումները կատարելու պայմանով, որպեսզի զերծ մնանք տարբեր շահարկումներից»,- հայտնեց Ս.Գալստյանը:

Հարցին, թե գյուղացիները ինչպես կարող են նախապես վճարումներ կատարել, երբ այսօր նրանք վճարունակ չեն, փոխնախարարը նշեց. «Այս տարի որոշել ենք ոչ թե նախորդ տարվա նման նախապես մատակարարենք ու հետո գյուղացիները գումարները վճարեն, այլ հակառակը` վճարեն ու նոր մատակարարենք: Պատճառն այն է, որ որոշակի գումարների հավաքագրումը ձգձգվում է»:

Ս.Գալստյանի խոսքերով` 1 կգ գարու սերմացուն գյուղացիներին կտրամադրվի 200 դրամով, 1 կգ առվույտը` 1500 դրամով, եգիպտացորենի սերմացուն` 350 դրամով, կորնգանի սերմացուն` 370 դրամով:

«Կառավարությունը 40-45 տոկոսով ներկրված սերմացուների արժեքը սուբսիդավորել է, որպեսզի գյուղացիական տնտեսությունները ավելի մատչելի գներով կարողանան սերմացու ձեռք բերել»,- ասաց փոխնախարարը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}