Վարդան Մինասյան. «Մխիթարյանն անձամբ փոխարինում խնդրեց»
Ռուսաստան-Հայաստան հանդիպումից (2:0) հետո ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը, ով վերջին անգամ էր ղեկավարում թիմի խաղը, նշել է, որ ֆուտբոլիստները պատրաստ չէին այդ խաղին: Այս մասին հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»: Նա նաև վստահություն է հայտնել, որ Ֆաբիո Կապելլոյի սաներն աշխարհի առաջնությունում կկարողանան դուրս գալ խմբից:
«Այս փուլում գնահատականներ տալը շատ դժվար է: Ֆուտբոլիստները դեռ պատրաստ չեն,- ասել է Մինասյանը:- Լավ մարզավիճակում էր միայն Մխիթարյանը: Տղաներն աշխատեցին, սակայն առայժմ խաղային ռիթմի մեջ չեն մտել:
Ռուսաստանի հավաքականը բարձրակարգ ու շատ հավասարակշռված թիմ է և աշխարհի առաջնությունում կարող է դուրս գալ խմբից:
Ինչ վերաբերում է Մխիթարյանի փոխարինմանը, պետք է ասեմ, որ նա խնդրեց փոխարինվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում