Հայոց ցեղասպանությունը հերքող փաստաբանը չի աշխատի Մասաչուսեթսի Գերագույն դատարանում
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի կառավարիչների խորհուրդը մերժել է նահանգի կառավարիչ Դեվել Պատրիկի առաջադրած թեկնածու Ջոզեֆ Բերմանի թեկնածությունը Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
Ջոզեֆ Բերմանը հայտնի է «Զրպարտության դեմ» լիգայի հետ առնչությամբ: Լիգան, անմիջականորեն աշխատում է Թուրքիայի հետ Հայոց ցեղասպանության մասին օրենսդրական բանաձևերը տապալելու ուղղությամբ և շարունակում է հրաժարվել ճանաչել այն:
Բերմանի թեկնածությանը հատկապես առարկել է խորհրդի անդամ Մարիլին Փեթիթո Դեվանեյը` վկայակոչելով նրա և «Զրպարտության դեմ» լիգայի միջև եղած կապը:
Բերմանի աջակիցների պնդմամբ, նա փորձել է համոզել «Զրպարտության դեմ» լիգայի առաջնորդներին` փոխել իրենց դիրքորոշումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն, փաստաբանը նախկինում երբեք որևէ հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել, որով չհամաձայներ լիգայի` հայերի դեմ վարած քաղաքականության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով