Գ. Սահակյան. Գագիկ Ծառուկյանը Իվանիշվիլուց մի բան էլ ավելին է (տեսանյութ)
«Վերջին տարիների ամենաչստացված միտինգն էր, չծրագրված: Չի կարելի ժողովրդի մի զանգված հավաքել, ասել այն, ինչ ուզում ես՝ առանց հակադարձողի խոսքի, հետո էլ ասես բարի ճանապարհ, երևի էլի միտինգ կլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով մարտի 1-ին ՀԱԿ-ի կազմակերպած հանահավաքի վերաբերյալ հարցին:
Ըստ նրա, սա քաղաքականության մեջ համարվում է պրովակացիա, քանի որ չի կարելի ժողովրդին օգտագործել ներքաղաքական շահերի համար:
«Միտինգիում Լևոն Տեր-Պետրոսյանն իր գոհունակությունը հայտնեց Մաքսային միության վերաբերյալ, մեսիջ ուղարկեց, որ ինքն էլ կկարողանա դա իրականացնել»,- ասաց պատգամավորը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող է լինել Իվանիշվիլի, Գ. Սահակյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը Իվանիշվիլուց մի բան էլ ավելին է»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով