Ճապոնիան Իրանին է վերադարձրել նավթի վաճառքից գոյացած 450 միլիոն դոլարի պարտքը
«Ճապոնիան Իրանին է վերադարձրել նավթի վաճառքից գոյացած 450 միլիոն դոլարի պարտքը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով «Ռոյթերզ»-ին:
Տեղեկատվության համաձայն՝ Ճապոնիայում «Ռոյթերզ»-ի դիվանագիտական աղբյուրները նշել են, որ Տոկիոն նախօրեին Իրանի կենտրոնական բանկին վճարել է իրանական անմշակ նավթի վաճառքից գոյացած պարտքի երկրորդ մասնաբաժինը:
Նշենք, որ Իրանի նավթի հիմնական գնորդ համարվող Ճապոնիան նախորդ ամիս Իրանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների մեղմացումից հետո Իրանին վճարեց պարտքի առաջին մասնաբաժինը: Ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4.2 միլիարդ դոլարը գումարը պետք է ութ մասնավճարներով փոխանցվի Իրանին:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանը գալիք 70 տարվա ընթացքում ապահովված կլինի նավթի և գազի պաշարներով
Որքա՞ն են կազմում Իրանի նավթի և գազի պաշարները
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում