Լարիսա Ալավերդյան. Օր առաջ Հակոբ Ինջիղուլյանի երրորդ երկրում հայտնվելը լավագույն բանը կլինի
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը չի կարծում, որ որևէ քայլ կարվի Ադրբեջանի կողմից, որ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը վերադարձվի Հայաստան:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նկատեց, որ գործողություններն անցնել են ՄԱԿ-ի լիազորությունների ներքո և փնտրվում է այն երկիրը, որը կընդունի Հակոբ Ինջիղուլյանին:
«Այն անձանց նկատմամբ, որոնք պետք է տեղափոխվեն երրորդ երկիր, հասկանալի պատճառներով, վերաբերմունքն ավելի մեղմ է լինում: Հուսանք, որ Հակոբ Ինջիղուլյանի դեպքում դա այդպես է»,- ասաց նա:
Լարիսա Ալավերդյանի խոսքով, չկա այնպիսի փորձ, որ գերին երրորդ երկիր տեղափոխվելու ցանկության մասին հայտնի, և Ադրբեջանը նրան վերադարձնի Հայաստանին:
«Երբ ասում են երրորդ երկիր, ուրեմն նա կասկածներ ունի, որ սեփական երկրում կհետապնդվի: Բանն այն է, որ անազատության մեջ գտնվող անձին ցույց են տալիս այն, ինչ ուզում են ցույց տալ»,- ասաց նա ու նշեց, որ առաջին օրվա հակասական ու հատկապես բացասական արձագանքները մամուլում և սոցցանցերում մի քանի անգամ, տարբեր ձևերով ցույց են տրվել նրան:
Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ զինվորները գիտեն, որ Հայաստանում չկա այդ պրակտիկան, որ իրավական և բարոյական հետապնդումների ենթարկվեն գերի ընկածները:
«Օր առաջ Հակոբ Ինջիղուլյանի երրորդ երկրում հայտնվելը լավագույն բանը կլինի»,- եզրափակեց նա:
Կարդացեք նաև՝
Ն.Զոհրաբյանը կրկին նամակ է գրել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին` Հակոբ Ինջիղուլյանի խնդրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան