Բժիշկ-սեքսապաթալոգ. Ծանրաբեռնված աշխատանքը բացասաբար է անդրադառնում մարդու սեռական կյանքի վրա
«Հասարակության համար բավականին լուրջ խնդիր է ծանրաբեռնված աշխատանքը: Այն բացասաբար է անդրադառնում մարդու սեռական կյանքի վրա»,- ասուլիսում ասաց Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, բժիշկ-սեքսապաթալոգ Սևադա Հակոբյանը:
Ըստ նրա, հայտնաբերվել է նոր հիվանդություն, որը սեքսուալ խանգարումների տեսակ է:
«Անհատն ամբողջությամբ տարածված է լինում աշխատանքով, ինչը երկրորդ պլան է մղում սեռական կյանքը: Այս պարագայում որոշակի սեքսուալ խանգարումներ են դրսևորվում, իջնում է սեռական ակտիվությունը, ինչն իր հերթին բացասաբար է անդրադառնում միջանձնային փոխհարաբերությունների վրա»,-նշեց Ս. Հակոբյանը:
Ըստ մասնագետի, հատկապես գիշերային ժամերին աշխատողների լարված աշխատանքը կարող է իջեցնել տղամարդկանց սեռական ակտիվությունը, ինչն էլ կբերի հորմոնալ խանգարումների։
Որպես խնդիրի լուծում բժիշկ-սեքսապաթալոգն առաջարկում է սահմանել աշխատանքի և հանգստի ռեժիմ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա