Մամիկոն Խոջոյանը կտեղափոխվի Երևան
Մամիկոն Խոջոյանը կտեղափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ` հաշվի առնելով այն, որ նեղ մասնագիտական հետազոտությունների կարիք կա: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Առողջապահության նախարարի օգնական Սեդա Մանուկյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր կազմակերպվել է բժշկական կոնսիլիում գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։
Այդ նպատակով Իջևանի բժշկական կենտրոն էր գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո իրականացված աշխատանքների արդյունքում մարտի 4-ին Հայաստան հայրենադարձված Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Մամիկոն Խոջոյանն այս պահին գտնվում է Իջևանի բժշկական կենտրոնում և առողջական լուրջ խնդիրներ ունի:
Նախորդիվ`
ԱՆ. Բժշկական կոնսիլիումը կգնահատի Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը