Մարդ կուսակցությունների վերջը
«168 Ժամ»-ի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկվում է առաջիկայում Հայաստանում գործող կուսակցությունների քանակը զգալիորեն կրճատելու հարցը: Դրա համար Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրը պատրաստվում է լուրջ օպտիմալացում անցկացնել Հայաստանի քաղաքական դաշտում:
«Նախատեսվում է, որ Հայաստանում գրանցված կուսակցությունների քանակը կարող է առաջին փուլում հասցվել մինչ 10-ի: Չնայած, եթե օպտիմալացումն իսկապես արդար լինի՝ ըստ գործող օրենքի, ապա Հայաստանում կարող են մնալ միայն 4-5 կուսակցություններ»,-գրել է թերթը: