Սահմանն անցած երիտասարդը վերադարձված գերի Մամիկոն Խոջոյանի հեռու ազգականն է
Սահմանը հատած 23-ամյա Արսեն Խոջոյանը Ադրբեջանից օրերս վերադարձված Մամիկոն Խոջոյանի հեռու ազգականն է. Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Վերին Կարմիր Աղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանը: Նա ասաց, որ Արսեն Խոջոյանը անասնապահ է և այսօրվա մառախուղի հետևանքով շատ հնարավոր է մոլորված լինի:
«Մենք այս պահին փորձում ենք ճշտել նրա անհետացման հանգամանքները և ոչինչ չեմ կարող ասել: Շատ թանձր մառախուղ է գյուղում, և հնարավոր է տղան մոլորված լինի», -ասաց գյուղապետը:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել էին ՀՀ քաղաքացու` սահմանը հատելու մասին:
Նախորդող`
Սահմանը հատած քաղաքացու անունը հայտնի է` Արսեն Խոջայան
Շ. Սայիլով. ՀՀ քաղաքացին եղել է քաղաքացիական հագուստով (լուսանկար)
ՊՆ. Այդ ուղղությամբ որևէ զինծառայող չի հատել սահմանը
Ադրբեջանը հայտնում է ՀՀ քաղաքացու սահմանը հատելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան