Արա Շիրազի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Քանդակագործ Արա Շիրազի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Panorama.am-ին ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին ասաց, որ նա դեռ գտնվում է անգիտակից վիճակում, միացված է արհեստական շնչառության ապարատ:
Հիշեցնենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ա.Շիրազին հիվանդանոց են տեղափոխել փետրվարի 24-ին` ծանր վիճակում: Քանդակագործի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ինսուլտ: Շիրազը նախկինում ինսուլտներ տարել է և սա նրա համար կրկնակի ինսուլտ է:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով