Ակցիայի մասնակիցները գնում են Կենտրոնի ոստիկանություն
«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այս պահին «միացեք» վանկարկելով շարժվում են Կենտրոնի ոստիկանություն, ուր բերման են ենթարկվել նրանց ընկերները:
Հիշեցնենք, որ «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիա էր անցկացնում ֆինանսների նախարարության առջև: Քաղաքացիները պահանջում էին, որպեսզի ֆինանսների նախարարը իջնի և հայտարարի, որ կուտակային կենսաթոշակային բարեփոխումների գործողություններն ադեկվատ չեն եղել:
Քաղաքացիների մոտ է իջել ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման և մեթոդաբանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Արման Ջհանգիրյանը, ով ցուցարարներին առաջարկել է նրանց հուզող հարցերի գրավոր տեքստը ուղարկել նախարարություն կամ 5-10 հոգուց բաղկացած պատվիրակություն կազմել և բարձրանալ նախարար Դավիթ Սարգսյանի մոտ: Ակցիայի մասնակիցները մերժել են` պահանջելով, որ նախարարը իջնի:
Ցուցարարներին է մոտեցել նաև ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը, ով նույն առաջարկն է արել: Ակցիայի մասնակիցները նրան էլ են մերժել` նշելով, որ կամ կբարձրանան ակցիայի բոլոր ներկայացուցիչները, կամ չի բարձրանա ոչ ոք:
Հարցին, թե ինչու նախարարն անձամբ չի իջնում և պատասխանում ակցիայի մասնակիցների հարցերին, աշխատակազմի ղեկավարն ասել է. «Ինչու պիտի իջնի»:
Ակցիայի մասնակիցները մանրադրամներ են նետել նախարարության ուղղությամբ, ապա փակել Նալբանդյան փողոցը:
Ոստիկանները բերման են ենթարկել մի քանիսին։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ակցիայի մասնակիցներին ասել է, որ ակցիան արտոնված չէ. «Դուք խախտում եք Սահմանադրության 43-րդ հոդվածը, դուք չեք ենթարկվում ոստիկանների կոչին, դուք սահմանափակում եք այլոց իրավունքները»:
Նախորդող հրապարակում՝
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով