ԲՀԿ գրասենյակները փակ են
Արդեն մի քանի օր է, ինչ Երևանում գտնվող ԲՀԿ տարածքային գրասենյակները չեն աշխատում, փակ են: Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակից «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին հայտնել են, որ Երևանում գտնվող ԲՀԿ տարածքային գրասենյակները չեն աշխատում ու դրանց աշխատանքը կվերականգնվի 10-14 օր հետո:
Խոսելով պատճառների մասին՝ կնետրոնական գրասենյակից թերթի թղթակցին փոխանցել են. «Տարածքային գրասենյակները չեն գործում, կգործեն 10-14 օր անց, պատճառը վերաձևավորումներն ու թարմացումներն են, մարզերում նորմալ աշխատում են, իսկ Երևանում այս պահին, բացի կենտրոնականից, մնացած գրասենյակները չեն գործում»:
ԲՀԿ-ից նաև ավելացրել են, որ նման որոշում է կայացվել կուսակցության վերադասի կողմից:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը թերթի հարցին, թե ինչու են փակվել ԲՀԿ գրասենյակները, ասել է, որ դրանք պարբերաբար վերաձևավորվում են, ու տեղի են ունենում որոշ տեղաշարժեր: