Խոշորացման պիլոտային ծրագրով ստեղծվելու են մի քանի համայնքներ
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի՝ «Հայկական Ժամանակ»-ին տրամադրած տեղեկության համաձայն, համայնքների խոշորացման պիլոտային ծրագրով ստեղծվելու են հետևյալ համայնքները.
Սյունիքի մարզի Սառնակունք համայանք՝ Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյանի բնակավայրերով, Տաթև համայնք՝ Խոտ, Հալիձոր, Հարժիս, Տանձատափ, Սվարանց, Տաթև, Քաշունի, ու Շինուհայր բնակավայրերով:
Տավուշի մարզի Դիլիջան համայնք՝ Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Դիլիջան և Հովք բնակավայրերով:
Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք՝ Զառիթափ, Արտավան, Սարավան, Խնձորուտ, Նոր Արզնաբերդ, Գոմք, Բարձրունի, Սերս, Մարտիրոս բնակավայրերով:
Ջերմուկ համայնք՝ Գնդեվազ և Ջերմուկ բնակավայրերով:
«Մեղրու տարածաշրջանի բոլոր 13 բնակավայրերը կխոշորացվեն Մեղրի համայնքի կազմում: Խոշորացման մասին հակասական դիրքորոշումների, ծրագրի անհրաժեշտության և ռիսկերի առումով ավելի տիպիկ օրինակ դժվար կլիներ գտնել, քան Սյունիքի օրինակն է»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին