Տիկին Գրետայի վիճակը կայուն է
Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրիկ՝ տիկին Գրետան, դեռևս «Նաիրի» Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Այս ընթացքում, սպարապետի ծննդյան օրվա կապակցությամբ նրան այցելել են ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, ԵԿՄ մի շարք անդամներ և այլք:
Թե ինչ վիճակում է ներկայումս գտնվում Գրետա մայրիկը, «Իրավունք»-ի թղթակցը փորձել է ճշտել «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանից:
«Տիկին Գրետան հիվանդանոց է ընդունվել ուղեղի արյան շրջանառության խանգարումով, ինչպես նաև զուգահեռ ուղեկցվող շաքարային դիաբետով: Այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է»,-ասել է Լ.Աղաբաբյանը: