Դեռ հստակ որոշում չկա` ով կփոխարինի ՍԴ անդամին
Երեկ լրացել է ՀՀ ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանի պաշտոնավարման ժամկետը, նա դարձել է 65 տարեկան, որից հետո ՀՀ Սահմանադրության համաձայն ՍԴ անդամը պետք է վայր դնի լիազորությունները։ ՍԴ մասին օրենքի համաձայն՝ այդ տեղը պետք է համալրվի երկամսյա ժամկետում։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական դաշտում դեռևս հստակ որոշում չկա՝ ՍԴ անդամի պաշտոնում ով է փոխարինելու Թոփուզյանին։ Ըստ նախնական խոսակցությունների՝չի բացառվում, որ ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը, ով 2003թ. նշանակվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, վայր էր դրել լիազորությունները, կրկին վերադառնա։
Սակայն ԵԴ-ում Գյուլումյանի պաշտոնավարման ավարտին կա մոտ մեկ տարի ժամանակ։ Եվ ՍԴ անդամ դառնալու դեպքում նա պետք է հրաժարական տա: Թերթին չի հաջողվել պաշտոնապես ճշտել այս տեղեկությունը:
Նշենք, որ ՍԴ անդամներից 4-ին նշանակում է նախագահը, մյուս հինգին՝ ԱԺ-ն: Մ. Թոփուզյանը նշանակվել է 2009թ. Սերժ Սարգսյանի հրամանագրով: